Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարին


Լուսանկարը՝ Գլխավոր դատախազության կայքէջի
Լուսանկարը՝ Գլխավոր դատախազության կայքէջի

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Գլխավոր Դատախազության հաղորդմամբ, Դավթյանը բարձր է գնահատել ՀՀ-ում ընտրական գործընթացների արդյունավետ իրականացման ուղղությամբ Եվրոպայի գրասենյակի իրականացրած աշխատանքները:

«Քննարկման առանցքում եղել է ՀՀ -ում կայանալիք ընտրությունների ընթացքում հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբին, ՀՀ-ում գործող եվրոպական կառույցների, շահագրգիռ այլ մարմինների համագործակցությամբ իրազեկման և կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվել է ազատ, արդար, թափանցիկ ընտրական գործընթացների ապահովումը: Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցությամբ նպաստել այդ աշխատանքների արդյունավետ իրականացմանը»,- մասնավորապես, նշված է ԳԴ տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG