Սերբիայի և Կոսովոյի առաջնորդները երեկ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել բարձր մակարդակի բանակցությունները՝ երկկողմ լարված հարաբերությունները կարգավորելու համար:
Հանդիպման նախաձեռնությունը Եվրամիությանն էր: Բանակցություններից հետո Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ «հարաբերությունների նորմալացումը կարևոր է երկու կողմերի համար էլ՝ հարթելու իրենց ճանապարհը դեպի Եվրամիություն»: