Մատչելիության հղումներ

Լապշինը բողոքարկել է Բելառուսի դատախազության որոշումը


Ալեքսանդր Լապշին, արխիվ
Ալեքսանդր Լապշին, արխիվ

Մինսկում պաշտոնական Բաքվի պահանջով ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է իրեն Ադրբեջանին արտահանձնելու՝ Բելառուսի դատախազության որոշումը: Այդ մասին ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Մինսկի քաղաքային դատարանի նախագահի օգնական Անաստասիա Շիլվյանը:

Ըստ նույն աղբյուրի՝ դատարանում բողոքի քննությունը նշանակված է հունվարի 26-ին:

Բելառուսի դատախազությունից ռուսաստանյան գործակալությանը պարզաբանել են, որ արտահանձնումը չի կատարվի մինչև դատարանի որոշում ընդունելը:

Հիշեցնենք, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Լապշինը ձերբակալվել է դեկտեմբերի 14-ին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, Լեռնային Ղարաբաղ այցելելու և Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու համար: Անցած շաբաթ Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը որոշում կայացրեց բավարարել բլոգերին արտահանձնելու Բաքվի խնդրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG