Մատչելիության հղումներ

Շաբաթվա երկրորդ կեսին սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով


Հայաստանի տարածքում այսօր և առաջիկա գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը երեկոյան ժամերից, հունվարի 26-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունվարի 26-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում այսօր և առաջիկա գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը երեկոյան ժամերից, հունվարի 26-28-ը սպասվում է ձյուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG