Մատչելիության հղումներ

ՄԻՊ աշխատակիցներն այցելել են ինքնավնասում կատարած բանտարկյալներին


Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ լրատվամիջոցներից ստացված տեղեկությունների, ինչպես նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 2 խցում պահվող ազատությունից զրկված անձ Կարապետ Սահակյանի կնոջ՝ Արմինե Սահակյանի ահազանգի հիման վրա ՄԻՊ Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները այսօր հերթական անգամ այցելել են նշված քրեակատարողական հիմնարկ, հանդիպել թիվ 2 խցում պահվող ազատազրկված անձանց և առանձնազրույց ունեցել վերջիններիս հետ:

«Այցելության ընթացքում պարզվել է, որ 2017 թվականի հունվարի 20-ին և 22-ին թիվ 2 խցում պահվող ազատությունից զրկված անձինք կատարել են ինքնավնասումներ՝ որպես թիվ 89 խուց տեղափոխվելու որոշման դեմ բողոքի նշան:

Այցելության ավարտին ազատությունից զրկված ինքնավնասում կատարած անձինք համաձայնվել են տեղափոխվել թիվ 89 խուց պայմանով, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից նշված խցի բարեկարգման աշխատանքները կշարունակվեն:

Ինքնավնասումներ կատարած ազատությունից զրկված անձանցից երեքին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, իսկ մյուսների բուժօգնությունը կազմակերպվել է քրեակատարողական հիմնարկում:

ՄԻՊ գրասենյակը հայտարարում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 89 խցի բարեկարգման աշխատանքները գտնվելու են պաշտպանի ուշադրության կենտրոնում», - ասված է ՄԻՊ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG