Մատչելիության հղումներ

Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ


Հերմինե Նաղդալյան, արխիվ
Հերմինե Նաղդալյան, արխիվ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովի լիագումար նիստում վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ:

Նաղդալյանը ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականի հունվարի 25-ից, և ըստ ԵԽԽՎ կանոնակարգի՝ վերընտրվելուց հետո կշարունակի պաշտոնավարել մինչև հաջորդ նստաշրջան:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում այս տարի ընտրվել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի, Սլովակիայի, Անդորրայի, Կիպրոսի, Էստոնիայի պատվիրակությունների ներկայացուցիչներ:

ԵԽԽՎ 2017 թվականի նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու նպատակով հունվարի 22-28-ը Ստրասբուրգ են գործուղվել նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամներ Սամվել Ֆարմանյանը, Լևոն Զուրաբյանը, Նաիրա Կարապետյանը, Արմեն Ռուստամյանը և Մհեր Շահգելդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG