Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց


Հունվարի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ենթափողային նռնականետ (4 արկ): Այս մասին տեղեկացնում է ԼՂ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG