Մատչելիության հղումներ

ԴԱՀԿ ծառայությունը 2016-ին բռնագանձել և վերականգնել է մոտ 21․7 մլրդ դրամ


Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության կողմից բռնագանձումների և վերականգնումների ծավալը 2016 թվականին կազմել է 21 միլիարդ 670 միլիոն 961 հազար 459 դրամ, այդ թվում՝ պետական բյուջեի օգտին՝ 5 միլիարդ 635 միլիոն 406 հազար 91 դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 11 միլիարդ 710 միլիոն 214 հազար 650 դրամ, իսկ ֆիզիկական անձանց օգտին՝ 1 միլիարդ 791 միլիոն 476 հազար 191: Այս տվյալները հրապարակվել են ծառայությունում այսօր կայացած խորհրդակցության ժամանակ:

Անցած տարվա ընթացքում ծառայությունում հարուցվել է 1 միլիոն 224 հազար 417 կատարողական վարույթ: 2016-ին ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 1 միլիոն 471 հազար 231 կատարողական վարույթ, իսկ տարեվերջին մնացորդային կատարողական վարույթների թիվը կազմել է 53 հազար 579, ասված է ԴԱՀԿ ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG