Բելգիայի դատարանը 14 հոգու մեղավոր է ճանաչել փաստաթղթերի կեղծման և դրանք իսլամիստներին վաճառելու մեջ, որոնք կապ ունեն Փարիզի և Բրյուսելի հարձակումների հետ:
Քննության տվյալներով՝ հանցավոր խումբը մշակել և վաճառել է շուրջ 2 հազար կեղծ փաստաթուղթ, այդ թվում՝ եվրոպական երկրների քաղաքացիների կեղծ անձնագրեր:
Ըստ քննիչների, այդ փաստաթղթերից օգտվել է նաև Սալահ Աբդեսլամը՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչության գլխավոր կասկածյալը:
Աբդեսլամը ծնվել է Բելգիայում, բայց ունի ֆրանսիական քաղաքացիություն: Նա չի հերքել, որ հարձակումների ժամանակ Փարիզում է գտնվել: