Մատչելիության հղումներ

Այսօր Դոնալդ Թրամփը կստանձնի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը


Դոնալդ Թրամփը օտարերկրացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ, Վաշինգտոն, 17-ը հունվարի, 2017թ.
Դոնալդ Թրամփը օտարերկրացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ, Վաշինգտոն, 17-ը հունվարի, 2017թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի լիազորություններն այսօր կավարտվեն, և մոլորակի թիվ մեկ գերտերության ղեկավարումը կստանձնի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:

Դա տեղի կունենա Վաշինգտոնում տեղական ժամանակով կեսօրին, Երևանի ժամանակով երեկոյան ժամը 9-ին:

Ընտրյալ նախագահը երդումը կարտասանի Ներկայացուցիչների տան և Սենատի համալիրի՝ Կապիտոլիումի աստիճաններին, որտեղ արդեն պատրաստ է հանդիսավոր արարողության հարթակը:

Հանրապետական Դոնալդ Թրամփը նախագահ է ընտրվել անցյալ տարվա նոյեմբերի 8-ին՝ հաղթելով դեմոկրատ Հիլարի Քլինթոնին:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG