Մատչելիության հղումներ

Դուբայում ստեղծվում է Հայաստանի գլխավոր հյուպատոսություն


ԱՄԷ - Տեսարան Դուբայ քաղաքից, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Մեքսիկայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը համատեղության կարգով նշանակվել է Կոստա Ռիկայում, ինչպես նաև Կուբայում Հայաստանի դեսպան (նստավայրը` Մեխիկո):

Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ստեղծվել է Հայաստանի գլխավոր հյուպատոսություն` հյուպատոսական շրջանում ընդգրկելով ԱՄԷ հյուսիսային էմիրությունները:

Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG