Մատչելիության հղումներ

Աշոտյանը դրական է գնահատում Ծառուկյանի հայտարարությունը


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ «դրական է վերաբերվում քաղաքական ուժերի ու գործիչների, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի մտադրություններին մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին»:

«Նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումները` մենք ստեղծեցինք բոլոր հիմքերը Հայաստանի քաղաքական համակարգը դարձնելու առավել բաց և առավել ճկուն։ Այժմ քաղաքական համակարգը կբարեփոխվի և կբարելավվի առաջին հերթին քաղաքական միավորումների մրցակցության շնորհիվ: Այս տեսանկյունից գալիք ընտրությունները կարևորագույն նշանակություն ունեն մեր կողմից առաջ քաշված զարգացման ուղեգծի իրականացման համար։ Հետևաբար, յուրաքանչյուր քաղաքական թիմ, որ ասելիք ունի ժողովրդին և կարող է պատշաճ ներկայանալ տրամաբանված ծրագրով, իրավունք ունի փորձել իր ուժերը գալիք ընտրություններում, և դա ողջունելի է», - նշել է Աշոտյանը, ով :

«Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ընտրություններին մասնակցելու հայտ էր, և այն կարող է օգուտ բերել քաղաքական մրցակցությանը՝ անկախ այն բանից, որքանով ենք մենք համաձայն հայտարարության մեջ տեղ գտած դիտարկումների հետ, անկախ այն բանից, որքանով են իրենք համաձայն մեր հստակ դիտարկումների հետ», - նաև ասել է Աշոտյանը: - «Կարծում եմ՝ սպասվում է հետաքրքիր մրցապայքար», - հավելել է ՀՀԿ փոխնախագահը:

Հիշեցնենք՝ Սահմանադրական հանրաքվեի անցկացումից ամիսներ առաջ, երբ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Բարգավաճ Հայաստանը» հայտարարեց հանրահավաքային պայքարը վերսկսելու մասին և խիստ քննադատության ենթարկեց Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանությանը, Ծառուկյանն անսպասելիորեն որոշեց հեռանալ քաղաքականությունից։ Նրա այս որոշումից օրեր առաջ Սերժ Սարգսյանը ԲՀԿ առաջնորդին որպես «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ» էր բնորոշել։ ՀՀԿ մի քանի ղեկավար անդամներ, այդ թվում Աշոտյանը, Ծառուկյանի մասին խոսելիս խիստ քննադատական արտահայտություններ էին հնչեցրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG