Մատչելիության հղումներ

Ստամբուլի հարձակման մեջ կասկածվող Մաշարիպովը խոստովանել է մեղքը


Աբդուլքադըր Մաշարիպով
Աբդուլքադըր Մաշարիպով

Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը հայտարարել է, որ Ամանորի գիշերը Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած հարձակման մեջ կասկածվող Աբդուլքադըր Մաշարիպովը խոստովանել է մեղքը։

Ըստ Associated Press-ի, թուրք պաշտոնյան ասել է, որ ձերբակալվածը զինվորական պատրաստվածություն է ձեռք բերել Աֆղանստանում։

Հիշեցնենք, Մաշարիպովը ձերբակալվել է հունվարի 16-ին Ստամբուլի Էսենյուրտ շրջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG