Մատչելիության հղումներ

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի ահաբեկչության հիմնական կասկածյալին


«Ռեյնա» գիշերային ակումբը հարձակումից հետո, Ստամբուլ, 3-ը հունվարի, 2017թ.
«Ռեյնա» գիշերային ակումբը հարձակումից հետո, Ստամբուլ, 3-ը հունվարի, 2017թ.

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլքադըր Մաշարիպովին, ով Ստամբուլի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկում՝ «Ռեյնա»-ում Ամանորի գիշերը իրականացված հարձակման գործով հիմնական կասկածյալն է։

Մաշարիպովը ձերբակալվել է հունվարի 16-ին Ստամբուլի Էսենյուրտ շրջանում, իսկ այն տանից, որտեղ նա հաստատվել էր հարձակումից երկու օր առաջ, հայտնաբերվել է 150 հազար դոլար։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Մաշարիպովը Թուրքիա է ժամանել 2016 թվականի սկզբին՝ կնոջ և երկու երեխաների հետ, և բնակարան վարձել Կոնիա քաղաքում։ Դեկտեմբերի 15-ին նա գնացել է Ստամբուլ՝ ահաբեկչությունը կազմակերպելու համար։ Ամանորի գիշերը զինված Մաշարիպովը տաքսիով գնացել է ակումբ, կիսաավտոմատ հրացանը ձեռքին մտել ներս և կրակել։

Հիշեցնենք, հարձակման հետևանքով 39 մարդ է մահացել, զոհվածները յոթ երկրների քաղաքացիներ են։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որի տարածած հայտարարության մեջ նշված է, թե հարձակման հեղինակը «Խալիֆաթի զինվորներից մեկն էր, ում թիրախն էին անաստված տոնը նշող քրիստոնյաները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG