Մատչելիության հղումներ

Սիրիայի ապստամբները կմասնակցեն Աստանայի բանակցություններին


Սիրիա - Ապստամբ զինյալը (ձախից) և կառավարական ուժերի զինծառայողները Հոմսի թաղամասերից մեկում փոխադարձ համաձայնությամբ տարհանում են կազմակերպում, սեպտեմբեր, 2016թ․
Սիրիա - Ապստամբ զինյալը (ձախից) և կառավարական ուժերի զինծառայողները Հոմսի թաղամասերից մեկում փոխադարձ համաձայնությամբ տարհանում են կազմակերպում, սեպտեմբեր, 2016թ․

Սիրիայի ապստամբները որոշել են մասնակցել հունվարի 23-ին Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունենալիք Սիրիայի խաղաղության բանակցություններին:

«Բանակցությունների հիմքում կլինի հրադադարը, մարդասիրական օգնությունը, ձերբակալվածների ազատ արձակումը», - ասել է ապստամբների «Ֆասթաքիմ» խմբավորման առաջնորդը:

Հիշեցնենք, որ Աստանայի հանդիպման նախաձեռնությունը Ռուսաստանինն ու Թուրքիայինն է: Հանդիպմանը մասնակցելու է նաև Իրանը:

Մի քանի օրից Սպիտակ տուն տեղափոխվող Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խոսնակ Շոն Սփայսերը հայտնել է, թե դեկտեմբերի վերջին Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանը հեռախոսով հրավիրել է Միացյալ Նահանգներին մասնակցելու այս բանակցություններին: Այդուհանդերձ, Կրեմլը չի հաստատում Թրամփի վարչակազմին հրավիրելու մասին լուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG