Մատչելիության հղումներ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել ոսկե և արծաթե նոր հուշադրամներ


Հայաստանի կենտրոնական բանկը հաղորդում է, որ այսօրվանից շրջանառության մեջ է դրել «Հովհաննես Այվազովսկի-200», «Ալեքսանդր Մանթաշյան-175», «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Շուշիի ազատագրման 25-ամյակ» ոսկե, «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Համո Բեկնազարյան-125», «Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ», «ՀԱՊ-25 և ՀԱՊԿ-15» արծաթե հուշադրամները:

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն, ոսկե հուշադրամների անվանական արժեքն է 10 հազար դրամ, արծաթե հուշադրամներինը՝ 1000 դրամ՝ բացի «Համո Բեկնազարյան-125» արծաթե հուշադրամից, որի անվանական արժեքն է 100 դրամ: Հուշադրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG