Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն այցելել է Պատարա գյուղ


Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ այցելել է Պատարա գյուղ և հանդիպում ունեցել Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների ու շրջանի համայնքների ղեկավարների հետ:

Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են շրջանի ու համայնքների 2016 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման նախնական արդյունքները և նախանշվել 2017 թվականի անելիքները:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG