ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է մարդու իրավունքների խախտումների և ահաբեկչական կազմակերպություններին ցուցաբերվող օգնության համար Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Միևնույն ժամանակ, Օբաման վերահաստատել է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցների չեղյալ հայտարարումը, ինչի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2015 թվականին Թեհրանի և վեց գերտերությունների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում:
«Իրանը շարունակում է հավատարիմ մնալ իր միջուկային պարտավորություններին», - նշել է Օբաման: