Մատչելիության հղումներ

Ոստիկաններին ծեծելու փաստով քրգործն ընդունվել է ՀՔԾ վարույթ


Armenia - Special Investigatory Service , logo
Armenia - Special Investigatory Service , logo

Ոստիկանության պաշտոնյաների առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 2017 թ. հունվարի 11-ին ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ, փոխանցում է ՀՔԾ մամլո ծառայությունը:

«Քրեական գործի նախաքննության նյութերով պարզվել է, որ դեպքի վերաբերյալ 2016 թ.-ի դեկտեմբերի 19-ին հաղորդումներ են տվել ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի ՊՊԾ դասակի ոստիկաններ Գևորգ Բ.-ն և Կամո Ց.-ն: Մասնավորապես, նրանց հաղորդումների համաձայն, նույն օրը` գիշերը, Ծաղկաձոր քաղաքի վարչական տարածքում ծառայություն իրականացնելիս, հիշյալ ոստիկաններին է մոտեցել ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը և ուղևորը, ալկոհոլի ազդեցության տակ, վեճի են բռնվել և ծեծի ենթարկել պաշտոնյաներին: Միջադեպի հետևանքով ոստիկաններից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ոստիկանների նկատմամբ բռնություն են գործադրել Հրազդան քաղաքի բնակիչներ Անդրանիկ Հ.-ն և Արամ Ե.-ն: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը»,- հաղորդում է ՀՔԾ-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG