Մատչելիության հղումներ

Մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է. ՏԿՏՏՆ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը (ՏԿՏՏՆ) տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 9:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Աշտարակի, Եղվարդի, Աբովյանի, Արարատի և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մ:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, իր հերթին, փոխանցում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG