Մատչելիության հղումներ

Պեսկով․ Կրեմլը Թրամփին վարկաբեկող նյութեր չունի


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր լրագրողներին ասել է, թե Կրեմլը Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին վարկաբեկող նյութեր չունի:

Ըստ ամերիկյան և բրիտանական լրատվամիջոցների՝ ամերիկյան հետախուզական ծառայությունների զեկույցում, որն անցած շաբաթ ներկայացվել է նախագահ Բարաք Օբամային և ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին, նաև նշված է, որ Մոսկվան Թրամփի մասին անձնական և գործարար բնույթի վարկաբեկիչ նյութեր ունի:

Այդ լուրերը, որ ավելի վաղ, հիշեցնենք, Թրամփը ևս հերքել էր՝ անվանելով կեղծ և «քաղաքական վհուկների որս», Պեսկովը բացարձակ անհեթեթություն է որակել՝ հայտարարելով, թե նման կեղծիքների նպատակն է վնաս հասցնել ռուս - ամերիկյան հարաբերություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG