Մատչելիության հղումներ

Վիկտոր Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Հայաստանի գլխավոր դատախազի հրամանով՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Վիկտոր Ժորայի Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ` ազատվելով Հայաստանի գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնից:

Ըստ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի, Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մարզի իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացրել է մարզի նորանշանակ դատախազին, գլխավոր դատախազի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG