Մատչելիության հղումներ

ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, կնշանակվի Սպիտակ տան ավագ խորհրդականի պաշտոնում: Նրա լիազորությունների շրջանակում կներառվեն առևտրային քաղաքականությանը և Մերձավոր Արևելքին առնչվող հարցերը:

Թրամփի թիմը ձևավորող իրավաբանները հայտարարել են, որ Քուշները, ում 36-ամյակը լրանում է այսօր՝ հունվարի 10-ին, կարող է ստանձնել պաշտոնը և դա չի կարող դիտարկվել որպես հովանավորչության դեմ պայքարի մասին օրենքների խախտում:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր դստեր՝ Իվանկայի ամուսինը «վստահելի խորհրդական է, ով հսկայական ավանդ ունեցել քարոզարշավի ընթացքում»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG