Այսօր Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել նախորդ օրը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը` Մեխակ Հարությունյանը: Վերջինս ներկայացրել է նաև Մակարով տեսակի ատրճանակ։
Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում:
Ոստիկանությունը չի մեկնաբանում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ սպանվածը Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին է։