Մատչելիության հղումներ

Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ ժամը 14:30-ի դրությամբ, Կոտայքի մարզի և Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 70-150 մետր:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ ժամը 14.00-ի դրությամբ փակ է Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը:

«Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի, Ալագյազ-Ծաղկահովիտ, Աշտարակ-Թալին-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Եղեգնաձոր-Արենի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում, Արմավիրի և Արարատի մարզերում առկա է մառախուղ», - նշված է ԱԻՆ հաղորդագրությունում:

Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG