Ռուսաստանը սկսում է դուրս բերել զինված ուժերը Սիրիայից:
«Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հրահանգով մենք նվազեցնում ենք մեր զորամիավորումները», - հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովը: Հաղորդվում է, որ նախ Ռուսաստան կվերադառնա «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավը:
Սիրիայում անցած տարվա մարտից տեղակայված զորքերը կրճատելու մասին Պուտինը հայտարարեց դեկտեմբերին՝ Մոսկվայի և Անկարայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնությունից հետո:
Մանրամասները տե՛ս այստեղ