Էրզրումի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել երկու զինվորականների, ովքեր մեղադրվում են հուլիսի 15-ին Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։
Դատարանը որոշել է, որ նախկին գնդապետ Մուրադ Կոչակն ու նախկին մայոր Մուրատ Ըլմազը փորձել են երկրում բռնի կերպով փոխել սահմանադրական կարգը։
Հուլիսի 15-ին երկու զինվորականները հերթապահում էին քաղաքի ժանդարմերիայի հրամանատարության շենքում: Նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։