Մոլդովայի նորընտիր նախագահ Իգոր Դոդոնը երեկ Բենդերի քաղաքում հանդիպել է Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության նախագահ Վադիմ Կրասնոսելսկիի հետ:
«Չնայած մեր հարաբերություններում առկա բարդ խնդիրներին և մոտեցումների տարբերությանը, մենք պետք է բանակցենք` փորձելով գտնել քաղաքացիներին հուզող խնդիրների լուծումը», - հանդիպման ավարտին հայտարարել է Դոդոնը:
Վադիմ Կրասնոսելսկու խոսքով՝ դռնփակ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկաթուղային փոխադրումների և մարդկանց ազատ տեղաշարժի ապահովման հարցերը: