Մատչելիության հղումներ

Մոլդովայում ամփոփում են նախագահի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները


Մոլդովայում ամփոփում են նախագահի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները։ Նախնական տվյալներով, առաջին տեղում է սոցիալիստ Իգոր Դոդոնը՝ նա ավելի քան 55 տոկոս ձայն է ստացել։ Աջակողմյան լիբերալ Մայա Սանդուն հավաքել է 44.6 տոկոս ձայն։

Առաջին փուլում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին, հիմնական թեկնածուներից ոչ մեկը՝ ո՛չ սոցիալիստ Իգոր Դոդոն, և ո'չ աջակողմյան լիբերալ Մայա Սանդուն, չէին ստացել ձայների կեսից ավելին:

Մոլդովայում վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ են նախագահի ուղղակի ընտրություններ անցկացվում: Մինչ այժմ երկրի ղեկավարին ընտրում էր խորհրդարանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG