Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Կանխվել է Թուրքիայից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրումը Հայաստան


Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ կանխվել է Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրումը Հայաստան:

«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Հայաստանի քաղաքացի Ա. Հ.-ն, 2016 թվականի դեկտեմբերի 31-ից գտնվելով Թուրքիայի Հանրապետության տարածքում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով` «հերոին» ու «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների խմբաքանակ և «Ստամբուլ-Երևան» չվերթով տեղափոխել Հայաստան: 2017 թվականի հունվարի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության «կարմիր ուղին» հատելուց անմիջապես հետո վերոհիշյալ թմրամիջոցները հայտնաբերվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից», - ասված է հաղորդագրությունում:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելը, պահելը, փոխադրելը և Հայաստանի պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կատարելը):

«Ա. Հ.-ն ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում ենթադրյալ հանցակիցներին բացահայտելու ուղղությամբ», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG