Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին և լույս 5-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է մոտ 500 կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակը լրիվությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: