Մատչելիության հղումներ

Մոլդովայի նոր նախագահը և Մերձդնեստրի առաջնորդը հունվարի 4-ին կհանդիպեն


Մոլդովայի նորընտիր նախագահ Իգոր Դոդոնի երդմնակալության արարողությունը, Քիշնև, 23-ը դեկտեմբերի, 2016թ.
Մոլդովայի նորընտիր նախագահ Իգոր Դոդոնի երդմնակալության արարողությունը, Քիշնև, 23-ը դեկտեմբերի, 2016թ.

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտնել է, որ հունվարի 4-ին հանդիպելու է անջատական Մերձդնեստրի առաջնորդ Վադիմ Կրասնոսելսկիի հետ:

Ֆեյսբուքի իր էջում Դոդոնը գրել է, որ հանդիպումը անհրաժեշտ է՝ ակտիվացնելու համար Մերձդնեստրի խնդրի կարգավորման բանակցությունները: Նա նաև նշել է, որ անջատական տարածքի խնդիրը լինելու է հունվարի 17-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք բանակցությունների հիմնական հարցը:

Մոլդովայի նախագահի և Մերձդնեստրի առաջնորդի հանդիպումը վաղը կայանալու է հակամարտ կողմերի միջև բուֆերային գոտում ընկած Բենդերի քաղաքում, որը, սակայն, վերահսկում են անջատականները:

Իգոր Դոդոնը Մոլդովայի նախագահ է ընտրվել անցած տարվա նոյեմբերին: Նա ձգտում է իր պաշտոնավարման ընթացքում հասնել Մերձդնեստրի խնդրի կարգավորմանը:

Մերձդնեստրը Մոլդովայից անջատվել է 1992 թվականին: Այն ժամանակ կողմերի միջև կարճատև պատերազմ տեղի ունեցավ: Մերձդնեստրում ռուսական զորախումբ կա տեղակայված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG