Մատչելիության հղումներ

Մոլդովայի նոր նախագահը խոստանում է անել առավելագույնը Մերձդնեստրի խնդիրը լուծելու համար


Մոլդովայի նորընտիր նախագահ Իգոր Դոդոն, արխիվ
Մոլդովայի նորընտիր նախագահ Իգոր Դոդոն, արխիվ

Ուրբաթ երեկոյան Քիշնևում կայացել է Մոլդովայի նորընտիր նախագահ Իգոր Դոդոնի երդմնակալության արարողությունը:

Ստանձնելով երկրի ղեկավարի լիազորությունները` Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Դոդոնը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր հիմնական նպատակն է լինելու Մերձդնեստրի հակամարտության լուծումը:

Դոդոնը նաև հայտնել է, որ առաջիկա շաբաթներին նախ այցելելու է Մոսկվա, ապա՝ Բրյուսել:

Մոլդովայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանից մասնակցել է արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ով, ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն, նաև առանձնազրույց է ունեցել Իգոր Դոդոնի հետ՝ նրան փոխանցելով նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG