Մատչելիության հղումներ

Տարեվերջին նավթի համաշխարհային գների շեշտակի աճ է արձանագրվել


Նավթի համաշխարհային գները 52 տոկոս աճ են արձանագրել Լոնդոնում և 42 տոկոս` Նյու Յորքում:

Համաշխարհային շուկայում նավթի առաջարկի ավելցուկի հետևանքով 2014-ից ի վեր նավթի համաշխարհային գները անկում էին ապրում, ինչը նաև պայմանավորված էր ԱՄՆ-ում թերթաքարային նավթի հորատման աննախադեպ աճով և արդյունահանման ծավալները կրճատելու հարցում Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամների դժկամությամբ: «Բրենթ» տեսակի նավթի մեկ բարելը տարեվերջին գնահատվում է 56.82 դոլար: Հիշեցնենք` հունվարին այն վաճառվում էր մոտ 30 դոլարով:

Ի վերջո սեպտեմբերին և նոյեմբերին ՕՊԵԿ-ի, Ռուսաստանի և մի շարք այլ խոշոր նավթարդյունահանող երկրների միջև կնքված համաձայնությունների արդյունքում որոշում կայացվեց հունվարի մեկից արդյունահանման ծավալները կրճատելու մասին, ինչին հետևեց նավթի գների կայունացումն ու աճը:

Ըստ «Ռոյթերզ» և «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունների

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG