Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ


Դեկտեմբերի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ, որի ընթացքում, տարբեր հրաձգային զինատեսակներից,դիպուկահար հրացաններից և 60մմ ականանետից /10 արկ/ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումնները առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վերահսկել իրավիճակը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է ԼՂ ՊՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG