Մատչելիության հղումներ

Քերրի․ Միակ լուծումը Իսրայելի և Պաղեստինի խաղաղ գոյակցությունն է


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին երեկ երեկոյան հանդես է եկել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը նվիրված ծավալուն ելույթով, որի ընթացքում պաշտպանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում օրերս ընդունված բանաձևի քվեարկության ընթացքում ձեռնպահ մնալու՝ պաշտոնական Վաշինգտոնի որոշումը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խստորեն քննադատել է ամերիկացիներին՝ բանաձևի վրա արգելանք չդնելու համար:

Քերրին երեկ ասել է, որ հարցի միակ լուծումը երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի խաղաղ գոյակցությունն է, ինչի համար անհրաժեշտ է, որ Իսրայելը դադարեցնի Հորդանանի Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի տարածքներում նորաբնակների համար ավանների կառուցումը:

Մինչդեռ, Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, թե «հանձին Ամերիկայի Իսրայելն ուներ մեծ բարեկամ, բայց այսօր դա այդպես չէ»:

Թրամփը հավաստիացրել է, որ իշխանությունը ստանձնելուց հետո հիմնովին կփոխի Վաշինգտոնի քաղաքականությունը թե՛ պաղեստինա-իսրայելական հակամարտության և թե՛ Իրանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG