Մատչելիության հղումներ

ՄԱԿ ԱԽ-ն Իսրայելից պահանջում է դադարեցնել գրավյալ տարածքների վերաբնակեցումը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

Առաջին անգամ 1980 թվականից ի վեր, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն (ԱԽ) անցած գիշեր բանաձև է ընդունել, որով Իսրայելից պահանջում է վերջ տալ Պաղեստինի օկուպացված տարածքներում հրեական բնակավայրերի ստեղծման քաղաքականությանը:

France-Presse լրատվական գործակալության տեղեկություններով՝ բանաձևի տեքստում որպես գրավյալ տարածքներ են հիշատակվում ոչ միայն Հորդանան գետի արևմտյան ափի մի շարք շրջանները, այլև Երուսաղեմի թաղամասերից մի քանիսը:

Բանաձևին կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 14 անդամները: Միացյալ Նահանգների ներկայացուցիչը ձեռնպահ է քվեարկել:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արդեն իսկ քննադատել է Անվտանգության խորհրդի բանաձևը՝ այն «ամոթալի» որակելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG