Մատչելիության հղումներ

Հաստատվել են զորակոչի լուսաբանման միջոցառումների ցանկն ու զորակոչիկների հարազատների ընդունելության կարգը


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրամանով զորակոչի միջոցառումների կատարելագործման, լուսաբանման, ինչպես նաև կենտրոնական հավաքակայանում զորակոչիկների հարազատների ընդունելության, քաղաքացիական հագուստի, անձնական իրերի ընդունման և հանձնման գործընթացները պատշաճ իրականացնելու նպատակով հաստատվել է «Զորակոչի գործընթացի լուսաբանման միջոցառումների ցանկը», «Կենտրոնական հավաքակայանում զորակոչիկների հարազատների ընդունելության կարգը», «Զորակոչիկների քաղաքացիական հագուստի, անձնական իրերի ընդունման և հանձնման կարգը»:

«Հաստատված կարգերի համաձայն` զորակոչի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ընդլայնման նպատակով կկազմակերպվեն քննարկում-պարզաբանումներ զինվորական ծառայության անցման կարգի վերաբերյալ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և լրագրողների համատեղ այցելություններ Կենտրոնական հավաքակայան ու տարածքային զինկոմիսարիատներ: Պատշաճ իրազեկում կկազմակերպվի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքների և արտոնությունների վերաբերյալ»- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG