Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Գիշերը հրադադարը խախտվել է Հադրութի, Մարտունու և Մարտակերտի ուղղություններով


ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հադրութ), արևելյան (Մարտունի-Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ արձակելով ավելի քան 900 կրակոց: Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (11 արկ):

«Հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, հիմնականում՝ հյուսիսարևելյան ուղղությամբ դիմել են համարժեք պատասխան գործողությունների և շփման գծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է հաղորդագրությունում:

Այս պահի դրությամբ օպերատիվ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG