Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել ՌԴ ՊՆ օդանավի կործանման կապակցությամբ


ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 26-ին այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանություն և ցավակցություն հայտնել Սև ծովում ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 օդանավի կործանման կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Վիգեն Սարգսյանը փոխանցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ուղղված ցավակցական ուղերձը, որում ասված է․ - «Ցավալի է գիտակցել, որ ահավոր ողբերգությունը տասնյակ մարդկային կյանքեր է խլել, զոհվել են օդանավի փորձառու անձնակազմը, զինծառայողներ, Ալեքսանդրովի անվան երգի և պարի անսամբլի արտիստները, շնորհալի լրագրողներ:

Անդառնալի կորստի կապակցությամբ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և մերձավորներին, ՌԴ զինված ուժերի անձնակազմին, Ռուսաստանի Դաշնության ամբողջ եղբայրական ժողովրդին»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG