Մատչելիության հղումներ

Ձնամաքրման աշխատանքները մայրաքաղաքում շարունակվում են արտակարգ ռեժիմով


Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ չընդհատվող ժամանակացույցով մայրաքաղաքում շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության, օպերատիվ շտաբի, «Սանիթեք» ընկերության և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել շուրջօրյա ռեժիմով գլխավոր և երկրորդական փողոցների, ինչպես նաև մայթերի, բակերի և միջբակային տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքների իրականացումը: Բացի այդ, հանձնարարվել է զուգահեռաբար շարունակել նաև բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները:

Քաղաքապետը հանձնարարել է վարձակալների կողմից հարակից տարածքների մաքրման աշխատանքների կազմակերպումը ևս պահել խիստ վերահսկողության տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG