Մատչելիության հղումներ

Թրամփը Իսրայելի դեսպանի պաշտոնում առաջադրել է Իսրայելի իշխանությունների աջակցին


ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Դեյվիդ Ֆրիդմանի թեկնածությունը՝ դրանով իսկ նախանշելով Պաղեստինի հարցում Օբամայի քաղաքականության նշանակալի փոփոխություններ, հաղորդում է «Ասոշիեյթեդ փրեսը»:

Ուղղափառ ռաբբիի որդի Ֆրիդմանը հայտնի է որպես Պաղեստինի գրավյալ տարածքներում իսրայելական կառուցապատումների հարցում Իսրայելի իշխանությունների համոզված աջակից: Թրամփի քննադատների կարծիքով, դեսպանի պաշտոնում Ֆրիդմանի նշանակումը կարող է հանգեցնել Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցությունների ձախողմանը:

Ֆրիդմանի առաջադրումը առավել ուշագրավ է, քանի որ դեկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև էր ընդունել, որով Իսրայելից պահանջում էր վերջ տալ Պաղեստինի օկուպացված տարածքներում հրեական բնակավայրերի ստեղծման քաղաքականությանը: Բանաձևին կողմ էին արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 14 անդամները, իսկ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչը ձեռնպահ էր քվեարկել: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Անվտանգության խորհրդի բանաձևը «ամոթալի» էր որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG