Մատչելիության հղումներ

Մահացել է գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը


Աշոտ Անաստասյան
Աշոտ Անաստասյան

Մահացել է Հայաստանի շախմատի 8-ակի չեմպիոն, գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Անաստասյանը ծնվել է 1964 թվականի հուլիսին Երևանում: 1997, 2001 և 2005 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում նա դարձել է աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր: 1992 և 2002 թվականներին` համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, իսկ 1999 թվականին Եվրոպայի չեմպիոն (լավագույն արդյունքը՝ 3-րդ խաղատախտակի վրա): 1995 թվականին Անաստասյանը «Երևան» թիմի կազմում դարձել է Եվրոպայի ակումբային գավաթակիր։

2016 թվականի հուլիսին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացած աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում (Ռաֆայել Վահանյան, Աշոտ Անաստասյան, Կարեն Մովսիսյան, Նորայր Քալանթարյան, Սերգեյ Գալդունց) դարձավ 50 տարեկանից բարձր շախմատիստների աշխարհի փոխչեմպիոն։ Հավաքականը միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Գերմանիայի առաջին թիմին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG