Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ


Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և խորին ցավակցություն հայտնել է Սոչիում ռուսաստանյան «Տու-154» ինքնաթիռի աղետի կապակցությամբ, տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Կողմերը նաև հանգամանալից քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը:

Հեռախոսազրույցին մասնակցել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG