Մատչելիության հղումներ

Կործանվել է Ռուսաստանից Սիրիա թռչող ՏՈւ 154 օդանավը


Սոչիից Սիրիա թռչող Ռուսաստանի պաշտպանության նախարարության ՏՈւ 154 օդանավը կործանվել է։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, օդանավում եղել է 92 մարդ, այդ թվում՝ զինծառայողներ,Ալեքսանդրովի անվան նվագախմբի արտիստներ և ռուսաստանյան լրատվամիջոցների 9 ներկայացուցիչներ։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, օդանավը ռադարներից անհետացել է թռիչքից 20 րոպե անց։

Աղբյուրը նշում է, որ օդանավն ընկել է Սև ծովը։ Փրկարարներն արդեն հայտնաբերել են օդանավի բեկորները, որոշ փաստաթղթեր ու զոհվածների մի քանիսի մարմինները։

Նվագախումբն ուղևորվում էր Հմեյմիմ ռազմակայան՝ տոների կապակցությամբ շնորհավորելու ռուսաստանցի զինծառայողներին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG