Մատչելիության հղումներ

Փոխանակման կետի աշխատողից հափշտակված խոշոր գումարը հայտնաբերվել է, ձերբակալվել է երկրորդ կասկածյալը


Դեկտեմբերի 20-ին Երևանի Բաշինջաղյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհուց հափշտակված գումարը՝ 7 միլիոն դրամին համարժեք գումար, հայտնաբերվել է, ձերբակալվել է գործով երկրորդ կասկածյալը: Այդ մասին այսօր հաղորդում է Հայաստանի ոստիկանությունը:

Հաղորդագրության համաձայն, երեկ երեկոյան ոստիկանության բաժին է ներկայացել տվյալ գործով դեկտեմբերի 22-ին Բագրատաշենի անցակետից բերման ենթարկված և ձերբակալված 30-ամյա Ալբերտ Վանյանի «հանցընկերը՝ 1990 թ. ծնված Ալբերտ Աղաջանյանը, ներկայացրել հափշտակված գումարը և տվել խոստովանական ցուցմունք»:

Աղաջանյանը նույնպես ձերբակալված է, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Դեկտեմբերի 20-ին ժամը 9-ի սահմաններում «Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ մի անձ հարվածել էր աշխատակցուհու գլխին և ձեռքից բացահայտ հափշտակելով պարկը, որի մեջ եղել էր 7 միլիոն դրամին համարժեք գումար, դիմել էր փախուստի: Ոստիկանությունը երեկ հայտնել էր հանցագործությունը կատարելու կասկածանքով Ալբերտ Վանյանին ձերբակալելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG