Մատչելիության հղումներ

Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա


Երեկոյան Երևան, դեկտեմբեր, 2016թ.
Երեկոյան Երևան, դեկտեմբեր, 2016թ.

Այսօր Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում, դեկտեմբերի 25-27-ը՝ Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն: Դեկտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, դեկտեմբերի 25-26-ը՝ հատկապես գիշերները, օդի ջերմաստիճանը կբարձրանա 13-15, ցերեկները՝ 6-8 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 24-27-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է թույլ ձյուն: Դեկտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG