Մատչելիության հղումներ

Գիշերը շփման գծում հրադադարը խախտվել է 30 անգամ, արձակվել է 350 կրակոց


ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 350 կրակոց, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել "СВД" և "Իստիգլալ" տիպի դիպուկահար հրացաններից (94 կրակոց):

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի պաշտպանությունը, ասված է հաղորդագրությունում։

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG