Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Պետդումայի պատվիրակությանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների հաղթահարման ջանքերը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի՝ ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությունը:

Նալբանդյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև տարբեր ձևաչափերում հաստատված սերտ դաշնակցային գործակցության շարունակական ամրապնդումը և այս առումով արժևորել է միջխորհրդարանական համագործակցությունը:

Պետդումայի պատգամավորներն ընդգծել են, որ իրենց այցելությունը խորհրդանշական է, քանի որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններից հետո սա հանձնաժողովի առաջին օտարերկրյա այցելությունն է։

Երկուստեք շեշտվել է Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Պետդումայի միջև առկա փոխշահավետ համագործակցությունը:

Լեոնիդ Կալաշնիկովը ներկայացրել է նոր գումարման Պետական դումայի և ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի աշխատանքները, Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ Երևանում կայացած համատեղ նիստի արդյունքները:

Անդրադարձ է կատարվել ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հյուրերին ներկայացրել է ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG