Մատչելիության հղումներ

«Ռոյթերզ». Բեռլինի ահաբեկչության մեջ կասկածվողին չեզոքացրել են


Անիս Ամրի

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, Բեռլինի Սուրբ Ծննդյան տոնավաճառում ահաբեկչության մեջ կասկածվող անձը՝ ծագումով Թունիսից Անիս Ամրին Միլանում ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում սպանվել է:

Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ, տղամարդը «Ալլահ Ակբար» է բացականչել և վիրավորել ոստիկաններից մեկի ուսը։

Հիշեցնենք, դեկտեմբերի 19-ին Բեռլինում բեռնատարը մխրճվել էր Սուրբ Ծննդյան մարդաշատ տոնավաճառի մեջ, ոստիկանության տվյալներով, 12 մարդ մահացել է, տասնյակները՝ վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG